Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Անդրանիկ Սարուխանի Խաչատրյանը, հանդիսանալով փոխադրամիջոցների գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցների գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցների գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Համաձայն Հայաստանի Հանրապետության ՃՈԾ Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված VAZ 2103 մակնիշի, 03SU618 հաշվառման համարանիշի, VAZ 21074 մակնիշի, 34QT880 հաշվառման համարանիշի և VOLKSWAGEN PASSAT 1.8T մակնիշի, 28UL163 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում են քաղաքացի Անդրանիկ Խաչատրյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկը 2010-2023 թվականների համար կազմում է 197 228 (մեկ հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Անդրանիկ Խաչատրյանի՝ նշված ժամանակահատվածի համար փոխադրամիջոցի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 66 320 (վաթսունվեց հազար երեք հարյուր քսան) դրամի չափով։
2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Անդրանիկ Խաչատրյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել։
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։
Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հարկային օրենսգրքի 239-րդ և 240-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
1․Քաղաքացի Անդրանիկ Սարուխանի Խաչատրյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 263 548 (երկու հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր հարյուր քառասունութ) դրամ, որպես վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկ, որից՝ 66 320 (վաթսունվեց հազար երեք հարյուր քսան) դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։
2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով հանձնել Անդրանիկ Սարուխանի Խաչատրյանին։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։