Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 21062024-07-0020 վկայականը, տրված 2024 թվականի հունիսի 21-ին և հաշվի առնելով քաղաքացի Կուլիխան Ֆաթոյի Շաբաբյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Կուլիխան Ֆաթոյի Շաբաբյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 6 հասցեի հողակտորում 2025 թվականին փետրվարի 04-ի թիվ ՇԹ/757/2881-25 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կուլիխան Ֆաթոյի Շաբաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: