Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Անդրանիկի Հակոբյանի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին պատկանող հողամասերի մասնատվածությունը վերացնելու, օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և հողամասերը միավորելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող 17-րդ փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող՝ 107,5 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման, 17-րդ փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող՝ 132,3 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման, 17-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող՝ 970,3 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման, 17-րդ փողոցի թիվ 6/9 հասցեում գտնվող՝ 94,6 քառ.մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 17-րդ փողոցի թիվ 6/10 հասցեում գտնվող՝ 1227,0 քառ.մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողամասերը փոխանակել «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 17-րդ փողոցի թիվ 6/11 հասցեում գտնվող՝ 2600,0 քառ.մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի հետ: |