Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 93-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N 93-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել՝

1)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն`

ա.եկամուտների գծով 386,582.0 հազար դրամ,

բ.ծախսերի գծով 969,851.0 հազար դրամ,

գ.դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 583,269.0 հազար դրամ:

2)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:

3)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:

4)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:

5)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:

7)Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:

2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -7

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(314.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner