Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհար (ծնված 2010 թվականի դեկտեմբերի 22-ին), Հարություն (ծնված 2013 թվականի օգոստոսի 23-ին) Գևորգի Գալստյանների խնամակալ Անի Սամվելի Արշակյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոհար, Հարություն Գևորգի Գալստյաններին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0339–0051 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112017–07–0032, տրված 2017 թվականի նոյեմբերի 13-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.
1.Գոհար, Հարություն Գևորգի Գալստյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0339–0051 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.Գոհար, Հարություն Գևորգի Գալստյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0339–0051 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բանակի փողոց փողոց, թիվ 8/4:
3.Առաջարկել Գոհար, Հարություն Գևորգի Գալստյանների խնամակալ Անի Սամվելի Արշակյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105221171 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 2 161 650 (երկու միլիոն մեկ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
5.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գոհար, Հարություն Գևորգի Գալստյանների խնամակալ Անի Սամվելի Արշակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: