Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 հասցեում գտնվող 07-030-0101-0202 կադաստրային համարի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 4327,46 քառ.մետր մակերեսով հողակտորը, հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված պարիսպը` 49,19 քառ.մետր և Գլխավոր խճուղի թիվ 27 հասցեում գտնվող 07-030-0101-0203 կադաստրային համարի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 1,460433 հա մակերեսով հողակտորը, հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1 օժանդակ շինությունը՝ 96,06 քառ.մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 40,89 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 323,26 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 205,81 քառ.մետր մակերեսներով, տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով կառույցն իրականացնող Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանին:
2.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 և թիվ 27 հասցեներում գտնվող հողատարածքները և շինությունները, տրամադրել վարձակալությամբ 5 տարի ժամկետով՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ օգտագործելու նպատակով:
3.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 հասցեում գտնվող հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 90 000 (իննսուն հազար), պարիսպի տարեկան վարձավճարի չափ սահմանել 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, Գլխավոր խճուղի թիվ 27 հասցեում գտնվող հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 300 000 (երեք հարյուր հազար), շինությունների տարեկան վարձավճարի չափ սահմանել 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |