Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռիտա Հրաչիկի Կարապետյանի (ծնված՝ 1954 թվականի նոյեմբերի 10-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգետարածքի 46-րդ թաղամասի թիվ 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25062012-07-0192 վկայական, տրված 2012 թվականի հունիսի 25-ին, «Երիցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի նոյեմբերի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20237CZX4E, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 07-ին:

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Երիցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ռիտա Հրաչիկի Կարապետյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգետարածքի 46-րդ թաղամասի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը` 58,33 քառ.մետր, թիվ 4 ջրավազանը՝ 3,37 քառ.մետր, թիվ 5 աստիճանահարթակը՝ 24,38 քառ.մետր, թիվ 6, թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 12, թիվ 13 և թիվ 14 պարիսպները՝ ընդհանուր 38,86 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ռիտա Հրաչիկի Կարապետյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգետարածքի 46-րդ թաղամասի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ռիտա Հրաչիկի Կարապետյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգետարածքի 46-րդ թաղամասի թիվ 13 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 135-րդ թաղամաս, թիվ 29: 

2.Ռիտա Հրաչիկի Կարապետյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 135-րդ թաղամասի թիվ 29 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը` 58,33 քառ.մետր, թիվ 4 ջրավազանը՝ 3,37 քառ.մետր, թիվ 5 հարթակը՝ 24,38 քառ.մետրթիվ 6, թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 12, թիվ 13 և թիվ 14 պարիսպները՝ ընդհանուր 38,86 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 193 546 (մեկ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռիտա Հրաչիկի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner