Ջրվեժ համայնքի հարգելի՛ բնակիչներ
Մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Ջրվեժի համայնքապետարանը մեկնարկում է մասնակցային բյուջետավորման գործընթաց: Այս նպատակով Ջրվեժ համայնքի ավագանու՝ 08 մայիսի 2025 թվականի N 057-Ա որոշմամբ նախատեսել է 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ գումար։
Ջրվեժ համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի մայիսի 14-ի թիվ 622-Ա որոշմամբ (փոփոխված՝ համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 1059-Ա որոշմամբ) ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս լիազորությունները, աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Ջրվեժ համայնքի բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան:
Մասնակցային բյուջետավորման ծրագրային հայտի լրացման վերջնաժամկետ է սահմանվում
ս/թ օգոստոսի 13-ը ժ. 18:00 ներառյալ: