Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 38,0 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,3 քառ.մետր և 16,5 քառ.մետր արտաքին մակերեսներով ավտոտնակների նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Արմեն Ստեփանի Գիժլարյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 38,0 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,3 քառ.մետր և 16,5 քառ.մետր արտաքին մակերեսներով ավտոտնակների նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 38,0 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 16,3 քառ.մետր և 16,5 քառ.մետր արտաքին մակերեսներով ավտոտնակների նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արմեն Ստեփանի Գիժլարյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 38,0 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 16,3 քառ.մետր և 16,5 քառ.մետր արտաքին մակերեսներով ավտոտնակներն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Արմեն Ստեփանի Գիժլարյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 614 711 (վեց հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր տասնմեկ), իսկ ավտոտնակների վաճառքի արժեքը՝ 105 157 (մեկ հարյուր հինգ հազար մեկ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: |