Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Էմմա Համբարձումի Հակոբյանի (ծնված՝ 1937 թվականի հուլիսի 7-ին), Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանի (ծնված՝ 1962 թվականի օգոստոսի 29-ին), Աննա Լեոնիդի Հակոբյանի (ծնված՝ 1968 թվականի հունիսի 27-ին) լիազոր ներկայացուցիչ Մերի Լեոնիդի Աբելյանի (ծնված՝ 1972 թվականի նոյեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու Մերի Լեոնիդի Աբելյանին, Էմմա Համբարձումի Հակոբյանին, Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին, Աննա Լեոնիդի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրված 2007 թվականի մայիսի 5–ին, «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023QMQYMB, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 27-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մերի Լեոնիդի Աբելյանին, Էմմա Համբարձումի Հակոբյանին, Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին, Աննա Լեոնիդի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 լողավազանը՝ 63,04 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 7,27 քառ.մետր, թիվ 3 պարիսպը՝ 13,93 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մերի Լեոնիդի Աբելյանին, Էմմա Համբարձումի Հակոբյանին, Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին, Աննա Լեոնիդի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Մերի Լեոնիդի Աբելյանին, Էմմա Համբարձումի Հակոբյանին, Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին, Աննա Լեոնիդի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 15 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր 168-րդ թաղամաս, թիվ 15:
2.Մերի Լեոնիդի Աբելյանին, Էմմա Համբարձումի Հակոբյանին, Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին, Աննա Լեոնիդի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի գյուղ Ձորաղբյուր 168-րդ թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 լողավազանը՝ 63,04 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 7,27 քառ.մետր, թիվ 3 պարիսպը՝ 13,93 քառ.մետր արտաքին մակերեսներով համարել օրինական:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա::
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մերի Լեոնիդի Աբելյանին, Էմմա Համբարձումի Հակոբյանին, Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին, Աննա Լեոնիդի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: