Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=347 գծմ 0,4 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ դեպի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի թիվ 07-042-0321-0065 կադաստրային ծածկագրով հողամասում՝ Ռուզան Տերտերյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=494 գծմ 0,4 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ դեպի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 11 հասցեի հողամասում՝ Արմեն Վաղարշակի Սևումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: