Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արծրուն Ալեքսանի Հակոբջանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արծրուն Ալեքսանի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ձորափի փողոցի թիվ 58/1 հասցեում գտնվող 1200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ձորափի փողոցի թիվ 58/2 հասցեում գտնվող 84,3 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասն օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |