Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-23122024-07-0039 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Սուրեն Սպարտակի Սարգսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 19-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1415-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում և որոշման 1-ին կետում «թիվ 3 օժանդակ շինությունը՝ 9,2 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 0,5 քառ.մետր» բառերը փոխարինել «թիվ 3 պարիսպը՝ 0,5 քառ.մետր» բառերով,
2)որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «362 984 (երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր ութսունչորս)» բառերը փոխարինել «345 287 (երեք հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր ութսունյոթ)» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: