Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի` վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։
3)Ջրվեժ համայնքում գործող պարային համույթին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
4)««Մայ ֆայթ» խառը մենամարտի ՄՄԱ սպորտային ակումբ» հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
5)Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի N 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7)Սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին։
8)Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը (Ձորաղբյուր բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու մասին։
9)Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը (Ձորաղբյուր բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու մասին։
10)Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5/2 հասցեում գտնվող հողամասը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին։
11)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
12)Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
13)Հողամասը և շինությունները համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
14)Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։