Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Ստեփան Ռաֆայելի Ստեփանյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 160-րդ թաղամասի թիվ 2 հասցեի հողամասում 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 110 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի մայիսի 19-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ստեփան Ռաֆայելի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: