Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի և 2191-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Արման Կարլենի Մելքոնյանը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ չսահմանված ու չնախատեսված տեղում, աղբ է թափել, որոշում եմ.
1.Արման Կարլենի Մելքոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 57 000 (հիսունյոթ հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Արման Կարլենի Մելքոնյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221106 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Արման Կարլենի Մելքոնյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Արման Կարլենի Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: