Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 սեպտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Լիդա Խաչատուրի Սիմոնյանի (ծնված՝ 1957 թվականի նոյեմբերի 28-ին), Մարիետա Սամվելի Սիմոնյանի (ծնված՝ 1978 թվականի դեկտեմբերի 17-ին), Կարեն Սամվելի Սիմոնյանի (ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 8-ին) և Արմեն Սամվելի Սիմոնայնի (ծնված՝ 1986 թվականի օգոստոսի 3-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 735175 վկայական, տրված 2001 թվականի հուլիսի 18-ին, անհատ ձեռնարակատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից 2024 թվականի ապրիլի 8-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024F9NM6Z, մուտքագրված 2024 թվականի ապրիլի 8-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարակատեր Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի հողամասում 2014-2017 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 75,7 քառ․մետր, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 պարիսպները՝ ընդհանուր 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում առկա են ինքնակամ բացված թվով երկու դուռ և չորս պատուհան։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու դռների և չորս պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում 2014-2017 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 75,7 քառ․մետր, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 պարիսպները՝ ընդհանուր 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում ինքնակամ բացված թվով երկու դռները և չորս պատուհանները, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 230 645 (երկու հարյուր երեսուն հազար վեց հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիդա, Մարիետա, Կարեն և Արմեն Սիմոնյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner