Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024
թվականի դեկտեմբերի 3-ի` հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 13 նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
2) Համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 60-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների քննարկման մասին։
4) Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին։
5) Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
6) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
7) Հողամասը և շինությունները համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին։
8) Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|