Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 81-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել՝

1)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեն`

ա.եկամուտների գծով 348,328.0 հազար դրամ,

բ.ծախսերի գծով 613,483.0 հազար դրամ,

գ.դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 265,155.0 հազար դրամ:

2)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:

3)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:

4)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:

5)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:

7)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:

2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner