Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1593-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 1593-Ա

ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ՝ ՀՆԴԱՎՈՐ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սամվել Ռուբենի Մանասերյանի (ծնված՝ 1973 թվականի հուլիսի 05-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 327,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25–ին տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ–25122024-07-0219 որոշում, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2256258 վկայական, տրված 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով չափագրված և հաստատված հողամասի հատակագիծ), որտեղ հիմնել է այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:

Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.

1.Սամվել Ռուբենի Մանասերյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 372,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ հնդավոր այգու:

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner