Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 1392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2025 թվականի փետրվարի 05-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին»  թիվ Կ-05022025-07-0160 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Իշխան Պարգևի Կոստանյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1392-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1)որոշման նախաբանի առաջին պարբերությունում «հաստատված հատակագիծը» բառերից հետո լրացնել «, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024ZZJ62B, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 12-ին» բառերով:

2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner