Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հաշվի առնելով Համլետ Սերգեյի Պետրոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Համլետ և Հայկ Սերգեյի Պետրոսյաններին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 36/1 հասցեի հողամասում 2023 թվականի մայիսի 5-ի թիվ 084 շինարարության թույլտվությամբ տրված կիսանկուղային հարկով մեկ հարկանի բանկելի տան, ծածկարանի, լողավազանի և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Համլետ և Հայկ Սերգեյի Պետրոսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: