2012 թվականի N_ «ՋՐՎԵԺԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով և համայնքից երաժշտական դպրոց հաճախող երեխաներին խրախուսելու նպատակով, Համայնքի ավագանին որոշում է.1. «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեխաների ուսման վճար սահմանել 1 000 (մեկ հազար) դրամ, եթե' 1) երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) մշտապես հաշվառված են Ջրվեժ համայնքում, 2)երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Ջրվեժ համայնքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում: 2. Որոշման առաջին կետում չներառված ծնողների համար «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեխաների ուսման վճար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի ուսման վճար սահամնելու մասին» N 53 որոշումը: |
|
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|