Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Լիաննա Սուրիկի Մարտիրոսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի թիվ 5 հասցեի հողամասում 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 77 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան և ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 2-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիաննա Սուրիկի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: