Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 մարտի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի  Գոհար Արմիկի Մելքումյանի (ծնված՝ 1968 թվականի հոկտեմբերի 14-ին) լիազոր ներկայացուցիչ Գերասիմ Արմիկի Մելքումյանի (ծնված՝ 1967 թվականի նոյեմբերի 12-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Գոհար Արմիկի Մելքումյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27022025-07-0111 վկայական, տրված 2025 թվականի փետրվարի 27-ին, «ԷՅՋ ՔԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20243EWYN4, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 28-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԷՅՋ ՔԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գոհար Արմիկի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 305,49 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 25,98 քառ.մետր և թիվ  3, 4 պարիսպները՝ ընդհանուր 3,59 քառ.մետր արտաքին մակերեսներով: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ  և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գոհար Արմիկի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 

1.Գոհար Արմիկի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի  Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 305,49 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 25,98 քառ.մետր և թիվ  3, 4 պարիսպները՝ ընդհանուր 3,59 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գոհար Արմիկի Մելքումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner