Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Կարեն Խիկարի Ավետիսյանի (ծնված՝ 1974 թվականի նոյեմբերի 16-ին) և Աննա Պավլուշի Հովհաննիսյանի (ծնված՝ 1977 թվականի փետրվարի 16-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 131-րդ թաղամասի թիվ 9 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2811736 վկայական, տրված 2011 թվականի հուլիսի 01-ին, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 04-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024N8YSBY, մուտքագրված 2024 թվականի ապրիլի 5-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Կարեն Խիկարի Ավետիսյանին և Աննա Պավլուշի Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 131-րդ թաղամասի թիվ 9 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012-2018 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը` ընդհանուր 195,9 քառ.մետր, թիվ 3, 4 զուգարանները՝ ընդհանուր 5,05 քառ.մետր, թիվ 5 ծածկը՝ 3,95 քառ.մետր, թիվ 6, 7, 8, 9 հարթակները՝ ընդհանուր 6,74 քառ.մետր և թիվ 10, 11, 12, 13, 14 պարիսպները՝ ընդհանուր 12,78 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Կարեն Խիկարի Ավետիսյանին և Աննա Պավլուշի Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 131-րդ թաղամասի թիվ 9 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Կարեն Խիկարի Ավետիսյանին և Աննա Պավլուշի Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 131-րդ թաղամասի թիվ 9 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012-2018 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը` ընդհանուր 195,9 քառ.մետր, թիվ 3, 4 զուգարանները՝ ընդհանուր 5,05 քառ.մետր, թիվ 5 ծածկը՝ 3,95 քառ.մետր, թիվ 6, 7, 8, 9 հարթակները՝ ընդհանուր 6,74 քառ.մետր և թիվ 10, 11, 12, 13, 14 պարիսպները՝ ընդհանուր 12,78 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 419 422 (չորս հարյուր տասնինը հազար չորս հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարեն Խիկարի Ավետիսյանին և Աննա Պավլուշի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner