Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2025 թվականի փետրվարի 05-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-05022025-07-0160 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Իշխան Պարգևի Կոստանյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1392-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման նախաբանի առաջին պարբերությունում «հաստատված հատակագիծը» բառերից հետո լրացնել «, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024ZZJ62B, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 12-ին» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: