Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` սեփական նախաձեռնությամբ ընդունել որոշում` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքը (հողամասը և շինությունները) օտարելու վերաբերյալ՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած անձին:
2.Շինությունների նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները իրականացվում են շինությունները գնողի կողմից: |