Համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետի, որոշում եմ.
1.2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին հայտարարել մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար - (ծածկագիր` 1.2-1),
2.2024 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին հայտարարել մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ - (ծածկագիր` 2.3-2),
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ - (ծածկագիր` 2.3-5),
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ - (ծածկագիր` 2.3-6),
3.2024 թվականի դեկտեմբերի 20-ին ին, ժամը 14:00-ին հայտարարել մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ - (ծածկագիր` 3.1-7),
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ - (ծածկագիր` 3.1-8),
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարության տեքստերը` համաձայն թիվ 1, 2 և 3 հավելվածների:
2.Մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատվությունը դնել աշխատակազմի վրա:
3.Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկման լիազորությունները դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժին պետ մասնագետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: