Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«Էլիտար Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Արմեն Անդրանիկի Հակոբյան,տալ 16 վերգետնյա և 4 ստորգետնյա հարկերով բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի հողամասում՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
3.Պարտավորեցնել «Էլիտար Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Արմեն Անդրանիկի Հակոբյան, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: