Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 14082023-07-0115 վկայականը, տրված 2023 թվականի օգոստոսի 18-ին և հաշվի առնելով քաղաքացի Լիանա Անտոնյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Լիանա Անտոնյանին՝ շարունակելու իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 2/40 հասցեի հողակտորում 2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 215 շինարարության թույլտվությամբ տրված երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիանա Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: