Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 153-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 153-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1/փ-410 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1.Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1) Անհատական բնակելի կառուցապատման գոտի»՝

ա․ «Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում` «,տասնչորս հարկ (ներառյալ 14-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև վերելակի հորանի և տանիքը սպասարկող սանդղավանդակի հարկի հարթ տանիքի ` ոչ ավելին քան 49,5 մ» բառերը փոխարինել «,տասնվեց հարկ (ներառյալ 16-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև վերելակի հորանի և տանիքը սպասարկող սանդղավանդակի հարկի հարթ տանիքի ` ոչ ավելին քան 59,0 մ» բառերով:


Կողմ -11

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner