Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14 փողոց, թիվ 1 հասցեում 2025 թվականին զբաղվելու ոգելից խմիչքների արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գևորգ Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։