Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով «ՍԱՆՆԻ ՎԻԼԼԱ» սահամնափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Դավիթ Խաժակի Մաթևոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․«ՍԱՆՆԻ ՎԻԼԼԱ» սահամնափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Դավիթ Խաժակի Մաթևոսյան, սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, թիվ 19 հասցեի՝ 1,79503 հա մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17052024-07-0153) և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, թիվ 19/2 հասցեի՝ 0,0793 հա մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17052024-07-0157) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, թիվ 19։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ «ՍԱՆՆԻ ՎԻԼԼԱ» սահամնափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Դավիթ Խաժակի Մաթևոսյան որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: