Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Գրետա Վանիկի Մայիլյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 3/41 հասցեի տնամերձ հողամասում 2021 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 205 շինարարության թույլտվությամբ տրված երկհարկանի բնակելի տների, լողավազանների, օժանդակ շինությունների և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի մայիսի 03-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրետա Վանիկի Մայիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: