Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 8՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:
2)Համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 78-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3)«Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
4)«Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
5)Համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 68-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6)«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը գումար հատկացնելու մասին:
7)Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
8)Համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
11)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
12)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |