Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի զեկուցագիրը՝ Սվետլանա Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 40-րդ թաղամաս, թիվ 5 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0138-0031) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 53 441 (հիսուներեք հազար չորս հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 38 018 (երեսունութ հազար տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 15 423 (տասնհինգ հազար չորս հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Սվետլանա Կարապետի Դանիելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 16։20-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սվետլանա Կարապետի Դանիելյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։