Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 20,9 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 20,9 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Սողոմոն Միխայիլի Մկրտումյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 20,9 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 20,9 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 20,9 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 20,9 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Սողոմոն Միխայիլի Մկրտումյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 20,9 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 20,9 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Սողոմոն Միխայիլի Մկրտումյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 219 739 (երկու հարյուր տասնինը հազար յոթ հարյուր երեսունինը), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 56 953 (հիսունվեց հազար ինը հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: