Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 01-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ 07-057-0330-0029 կադաստրային ծածկագրով 968,0 քառ. մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122023-07-0118 վկայական, տրված՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին) և 07-057-0330-0097 կադաստրային ծածկագրով 450,0 քառ. մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122023-07-0303 վկայական, տրված՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին) մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի սեփականատեր Իլոնա Լևոնի Գրիգորյանի խնդրանքը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0095 կադաստրային ծածկագրով 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր Արշակուհի Յարությունի Թօփճեանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21032023-07-0007 վկայական, տրված՝ 2023 թվականի մարտի 21-ին) և Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0030 կադաստրային ծածկագրով 3058,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր Գևորգ Աղասիի Իսրաելյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19042022-07-0040 վկայական, տրված՝ 2022 թվականի ապրիլի 19-ին) համաձայնություններն այն մասին, որ իրենց հողամասերին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Իլոնա Լևոնի Գրիգորյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Իլոնա Լևոնի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0330-0097 կադաստրային ծածկագրով 450,0 քառ. մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, իր կողմից փաստացի տիրապետվող, օգտագործվող և որպես իր հողամաս մուտք գործելու հնարավորություն ապահովող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0330-0101 կադաստրային ծածկագրով 415,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 10 170 (տաս հազար մեկ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Իլոնա Լևոնի Գրիգորյանին: |