Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 17-ը Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի և 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայնքի համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayk@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան:
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76,
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 055-735-553 հեռախոսահամարներով: