Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածը, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ Ջրվեժ համայնքի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար 2019 թվականի համար սահմանված աղբահանության վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով`
1)առևտրի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով՝
ա. 20,0 քառ.մետր մակերեսից բարձր, մինչև 50,0 քառ.մետր մակերեսը ներառյալ, շինությունների համար՝ 50 %-ի չափով, բայց ոչ պակաս 1000 (մեկ հազար) դրամից,
բ. 50,0 քառ.մետր մակերեսից բարձր, մինչև 100,0 քառ.մետր մակերեսը ներառյալ, շինությունների համար՝ 70 %-ի չափով, բայց ոչ պակաս 1250 (մեկ հազար երկու հարյուր հիսուն) դրամից,
գ. 100,0 քառ.մետր մակերեսից բարձր շինությունների համար՝ 80 %-ի չափով, բայց ոչ պակաս 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամից,
2)հանրային սննդի ծառայություններ իրականացնող շինությունների մասով՝ 50 %-չափով:
2.Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում համայնքի ղեկավարին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը՝ տեղական վճարի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են՝ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի պետական ռեգիստրի վկայականի պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը:
3.Սույն որոշումը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: