Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հաշվի առնելով քաղաքացի Մուշեղ Տիգրանի Խաչատրյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Մուշեղ Տիգրանի Խաչատրյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 28-րդ փողոցի թիվ 23 հասցեի հողամասում 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 21 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան վերակառուցման շինարարական աշխատանքները` համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մուշեղ Տիգրանի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: