Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հոկտեմբերի 2025 թ.

ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ՝ ՀՆԴԱՎՈՐ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արտեմ Հենրիկի Անդրիասյանի (ծնված՝ 1965 թվականի հունիսի 13-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 1400,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25052012-07-0135 վկայական, տրված 2012 թվականի մայիսի 25-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով չափագրված և հաստատված հողամասի հատակագիծ), որտեղ հիմնել է այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:

Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.

1.Արտեմ Հենրիկի Անդրիասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 1400,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ հնդավոր այգու:

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner