Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի քանակական կազմում ընդգրկել ավագանու հինգ անդամի: 2. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել ավագանու հետևյալ անդամներին՝ Վահագն Վարդանյան, Գայանե Մելքումյան, Գարիկ Մկրտչյան, Էլլա Հայրապետյան, Արկադի Գևորգյան: 3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 49-Ա որոշումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |