Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է. հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 2` հերթական նիստի օրակարգը`
1.Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 68-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու և համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 12-ի թիվ 7-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
4.Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
5.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու և համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 70-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
6.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքի տնօրինման մասին:
7.Համայնքի ղեկավարի հաշվետվությունը համայնքի զարգացման հնգամյա ծրագրի՝ 2018 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ:
8.Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
9.Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
10.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) հաստատելու և վճարովի հիմունքներով լրացուցիչ հատկացվող հողատարածքի մեկ քառակուսի մետրի արժեք սահմանելու մասին:
11.Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին:
|