Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանի (ծնված՝ 1969 թվականի հոկտեմբերի 17-ին) և Իրինա Ֆերդինանդի Բուդաղյանի (ծնված՝ 1976 թվականի սեպտեմբերի 9-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել իրենց սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0062-0042 կադաստրային ծածկագրով, Հատիսի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող, նրանց կողմից փաստացի օգտագործվող 2452,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրեր, վավերացված 2024 թվականի նոյեմբերի 5-ին, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 8-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող քաղաքացիներ Կոստան և Իրինա Ֆերդինանդի Բուդաղյանների կողմից փաստացի օգտագործվող 07-042-0062-0042 կադաստրային ծածկագրով, Հատիսի փողոցի թիվ 60 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի չափը կազմում է 2452,4 քառ.մետր՝ փաստաթղթերում ամրագրված 1924,44 քառ.մետրի փոխարեն:
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիներ Կոստան և Իրինա Ֆերդինանդի Բուդաղյաններին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.
1.Ճանաչել քաղաքացիներ Կոստան և Իրինա Ֆերդինանդի Բուդաղյանների սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0062-0042 կադաստրային համարի, Հատիսի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող, նրանց կողմից փաստացի օգտագործվող 2452,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։