Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով քաղաքացի Վարդան Արթուրի Սարգսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 04-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և անշարժ գույքի վերահասցեավորման մասին» թիվ 444-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում և որոշման 2-րդ կետում հանել «, թիվ 2 ծածկը՝ 22,32 քառ.մետր» բառերը:
2)որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «309 632 (երեք հարյուր ինը հազար վեց հարյուր երեսուներկու)» բառերը փոխարինել «273 138 (երկու հարյուր յոթանասուներեք հազար մեկ հարյուր երեսունութ)» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: