Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 10 հերթական նիստի օրակարգը` 1. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին: 2. Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին: 3. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին: 4. Համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին: |