Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 41.2)-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի վարչական տարածքում արգելել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
2.Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են գտնվել անհատական բնակելի տներից նվազագույնը 100 մ հեռավորության վրա:
3.Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են գտնվել սույն որոշման 2-րդ կետում նշված անհատական բնակելի տներից մինչև 100 մետր հեռավորության վրա, եթե առկա է դրանց սեփականատերերի գրավոր համաձայնությունը:
4.Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին գործունեության թույլտվությունը տալիս է Ջրվեժ համայնքի ղեկավարը՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա:
5.Առանց թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին գործունեության իրականացումը առաջացնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվություն: |