Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի «Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 68-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «331,839․0» թիվը փոխարինել «358,232․8» թվով, «բ» պարբերությունում «460,824.6» թիվը փոխարինել «487,218.4» թվով.
2)որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-4 հավելվածների:
|